Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 5-ին՝ ժամը 10:45-ից ժամը 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 5-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։