Հայաստանում այս պահին գործող աղբավայրներից ոչ մեկն օրինական չէ. դրանք համապատասխանեցված չեն սանիտարական, բնապահպանական նորմերին: Մայիսի 18-ին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդերհը դրա ապացույցն էր: 10 օր շարունակ հրդեհը մարել չէր հաջողվում, ու քաղաքի այդ և հարակից հատվածները թունավոր ծխի մեջ էին: Որքան էլ ցավալի է, այրվող աղբի տեսարանը սովորական երևույթ է Հայաստանի մարզերում:
Նորմերին համապատասխանող առաջին աղբավայրը Հրազդանում կշահագործվի եկող ամռանը: Ամբողջ հանրապետությունը ծածկող նոր աղբավայրերի կառուցման գումարը գտնելու համար Հայաստանը բանակցում է միջազգային գործընկերների հետ: Երևանի համար աղետ դարձած Նուբարաշենի աղբավայրը կոնսերվացնելու ու նորը կառուցելու համար, օրինակ, 26 մլն եվրո է անհրաժեշտ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան