Մոտ 1500 տարի կանգուն մնացած Աստվածընկալ վանական համալիրի` տարիներով ձգձգվող վերականգնումը կավարտվի եկող տարի: Կառույցը այս ընթացքում քայքայվել է, տուժել երկրաշարժից, փլուզված հատվածները կվերականգնվեն` օգտագործելով պահպանված քարերը: Կբարեկարգվի նաև տարածքը: Ծրագրվում է վանքի դիմաց թանգարան կառուցել:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: