Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Մոսկվա-Կիև հնարավոր երկխոսությանը:
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ցանկացած շփման, որպեսզի Ռուսաստանի նպատակները կյանքի կոչվեն ոչ թե հատուկ գործողության միջոցով, այլ նաև ուրիշ տարբերակներով: «Սակայն Արևմուտքը դեռ այլ ելք չի թողնում»,- հավելել է Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը նշել էր, որ Կիևը չի պատրաստվում երկխոսություն սկսել Մոսկվայի հետ։ «Մենք չենք փակել բանակցությունների դուռը, ուստի չենք էլ պատրաստվում այն բացել: Մենք Պուտինի հետ չենք խոսելու։ Պատերազմն ավարտելու՝ Ուկրաինայի պայմանները բավականին պարզ են՝ 1991 թվականի սահմանները պետք է ճանաչվեն, Պուտինը և իր հանցակիցները պատասխանատվության ենթարկվեն, Ուկրաինային հասցված վնասը փոխհատուցվի, և մեր երկրին անվտանգության երաշխիքներ տրամադրվեն»,- հավելել է Դանիլովը։