Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16.500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180.000 տոննա արտադրանք։ Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Արդեն աշխատում են 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,- գրել է Քերոբյանը։