Կոսովոյի հյուսիսում բռնությունից հնարավոր էր խուսափել և դրանից պետք է խուսափել ապագայում՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը:
«Եվրամիությունը վճռականորեն դատապարտում է ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ուժերի զինծառայողների, քաղաքացիների, իրավապահ մարմինների և ԶԼՄ ներկայացուցիչների դեմ բռնությունը Կոսովոյի հյուսիսում»,- ասված է Բորելի հայտարարության մեջ:
Հանձնակատարը Կոսովոյին և Սերբիային կոչ է արել «անհապաղ և անվերապահորեն միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, դադարեցնել պառակտող հռետորաբանությունը և հետագայում ձեռնպահ մնալ ցանկացած չհամաձայնեցված գործողություններից»։ ԵՄ-ում հույս են հայտնել, որ Կոսովոյի հյուսիսում գտնվող ՏԻՄ շենքերի մոտ ոստիկանական գործողությունները կդադարեցվեն։