Ադրբեջանի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել չայցելել Իրան:
Ադրբեջանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը դա պատճառաբանել է հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպով և դրանից հետո Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության սահմանափակմամբ:
Բաքուն Իրանում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է զգոն լինել: