Ուկրաինան պատրաստ է հակահարձակման՝ Wall Street Journal-ի հետ հարցազրույցում հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
Նա նշել է՝ Կիևը, իհարկե, լրացուցիչ ռեսուրսների կարիք ունի ռազմական գործողություններ անցկացնելու համար, սակայն չի կարող ևս մի քանի ամիս սպասել։ Զելենսկու խոսքով՝ զինված ուժերին Patriot զենիթահրթիռայի համալիրներ են անհրաժեշտ՝ ինչպես խաղաղ բնակչությանը, այնպես էլ առաջնագծում պայքարող զինվորներին պաշտպանելու համար։
«Չգիտեմ՝ որքան կտևի հակահարձակումը, և ինչ գին կվճարենք արդյունքում, հնարավոր են տարբեր սցենարներ, բայց մենք պատրաստ ենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ Ռուսաստանն առավելություն ունի օդում, և հակառակորդի ինքնաթիռներից պաշտպանվելու միջոցների բացակայությունը նշանակում է, որ հակահարձակման ժամանակ մեծ թվով զինվորներ կարող են զոհվել: