Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը՝ ևս հինգ տարի ժամկետով:
Հունիսի 3-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում տեղի է ունեցել Էրդողանի երդմնակալության արարողությունը: Նա նախագահի մանդատ է ստացել Թուրքիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Դևլեթ Բահչելիից:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Անկարայում Էրդողանը կհայտարարի կառավարության նոր կազմը։
Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բարձրաստիճան հյուրեր են ժամանել 78 երկրից: