«Մավար» թայֆունի պատճառով Ճապոնիայում տարհանել են Սիձուոկա պրեֆեկտուրայի 270 հազար և Տոկիոյի մերձակայքում գտնվող Կանագավա պրեֆեկտուրայի շուրջ 18 հազար բնակչի:
Սիձուոկա պրեֆեկտուրայի 7 քաղաքում հաստատվել է վտանգի հինգ մակարդակներից չորրորդը: Դա նշանակում է, որ մարդիկ պետք է հնարավորինս շուտ տեղափոխվեն ապաստարաններ:
Վտանգի հինգերորդ մակարդակ է հայտարարվել Վակայամա պրեֆեկտուրայում, որի բնակիչներին խորհուրդ են տվել բարձրանալ երրորդ կամ ավելի բարձր հարկ ու դուրս չգալ փողոց: Հունիսի 2-ին տարհանման հանձնարարական է տրվել 14 պրեֆեկտուրաների բնակիչներին, որտեղ բնակվում է առնվազն 140 հազար մարդ:
Ճապոնիայի հարավում 260 չվերթ չեղարկվել է: Տոկիոյի և Նագոյայի միջև դադարեցվել է ճեպընթաց էլեկտրագնացքների երթևեկությունը: Փոթորկի հետևանքով խախտվել են էլեկտրահաղորդման գծերը, մայրաքաղաքի շրջանում հոսանքազրկվել է 3,8 հազար բնակելի տուն: