Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինուժը շարունակում է գնդակոծել Շեբեկինսկի շրջանի բնակավայրերը: Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։
Ավելի վաղ Գլադկովը տեղեկացրել էր, որ հունիսի 2-ին Սոբոլևկա գյուղի գնդակոծության հետևանքով երեք մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել։
Ուկրաինան ռուսական տարածքներին հարվածներ հասցնելու հետ կապված մեղադրանքները հերքում է: