2022-ին վարչապետի աշխատակազմին 11 ծրագիր իրականացնելու համար հատկացվել է շուրջ 21,7 միլիարդ դրամ, որից 2022 թվականի ընթացքում կատարվել է պետական բյուջեի 10 ծրագիր, ծախսերը կազմել են շուրջ 20,8 միլիարդ դրամ կամ նախատեսվածի 95,7 տոկոսը։ Այդ մասին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ցուցանիշից շեղումը հիմնականում պայմանավորված է վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, պետական հատվածի արդիականացման և տեսչական վերահսկողության ծրագրերի կատարողականով։
Նախորդ տարվա համեմատ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերը նվազել են 12,9 տոկոսով կամ 3,1 միլիարդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է եղել վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրերի իրականացման շրջանակներում կատարված ծախսերի նվազմամբ»,- ասաց նա։