ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել օրինագծին՝ 31.4 տրիլիոն դոլարից պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու, երկրում դեֆոլտը կանխելու համար: Փաստաթղթին աջակցել է Կոնգրեսի վերին պալատի 63 անդամ, դեմ է հանդես եկել 36 սենատոր։
Հունիսի 1-ին էլ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց պարտքի վերին շեմի բարձրացման օրինագիծը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրելու։ Ամերիկացի ղեկավարը նախկինում բազմիցս կոչ է արել օրենսդիրներին հավանություն տալ օրինագծին: