Հունգարիայի կառավարությունը կարծում է, որ անհրաժեշտ է կանխել ուկրաինական բանակի հակահարձակումը, քանի որ դա կհանգեցնի հակամարտության նոր զոհերի՝ առաջին հերթին Ուկրաինայի կողմից, ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանի եթերով:
«Խոշոր ռազմավարական հարձակումներ կատարելը արյունահեղություն է, նույնիսկ ինձ նման մարդը, որը բանակում ընդամենը մեկուկես տարվա փորձ ունի, գիտի, որ հարձակվող կողմը երեք անգամ ավելի շատ զոհ է տալիս, քան պաշտպանվող կողմը։ Նախքան ուկրաինացիների հակահարձակման անցնելը, մենք պետք է ամեն ինչ անենք հրադադարի հասնելու և խաղաղ բանակցություններ սկսելու համար»,- նշել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետը նաև հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի պատերազմի Ռուսաստանի հետ և թույլ չի տա իրեն ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ։
Նախկինում նա բազմիցս հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները և կառույցի մյուս երկրները փորձում են Հունգարիային ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ՝ կոչ անելով նրան զենք մատակարարել Կիևին, սակայն իր երկիրը «խաղաղության կողմնակից է»։