IRNA-ի հետ զրույցում իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային խորհրդատվական գրասենյակը՝ որպես պատճառ նշելով երկու երկրի վերջին տարաձայնությունները:
Աղբյուրն ընդգծել է․ «Իրանը միշտ բարի նպատակներ է հետապնդում իր հարևանների հետ հարաբերություններում և առկա խնդիրները փորձում է լուծել երկխոսության միջոցով՝ զերծ մնալով զգացմունքային ու լարվածություն առաջացնող գործողություններից, ուստի ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հնչող որոշ պնդումներ կեղծ են»։