2022 թվականին 1 անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են։ Այդ մասին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ թվերի նվազումը Կառավարության քաղաքականության փոփոխության արդյունքում է գրանցվել:
«Նախկինում մեկ անձից գնումների որոշումները կայացնում էր Կառավարությունը, հիմա փոխել ենք կարգը, և մեկ անձից գնումների որոշումն իր պատասխանատվությամբ իրականացնում է գերատեսչության ղեկավարը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։
Ըստ ֆինանսների նախարարի՝ 2022-ին մրցակցային ընթացակարգերով կատարվող գնումների ծավալը եղել է 49,1 տոկոս այն դեպքում, որ ելակետային ցուցանիշը 34,4 տոկոս էր, իսկ թիրախային ցուցանիշը, որին պետք է հասնեն 2024-ին, եղել է 47 տոկոս։