Ուկրաինայի մայրաքաղաքում և Կիևի շրջանում առավոտյան օդային տագնապ է հայտարարվել։ Շչակներ են միացվել նաև Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Սումիի և Խարկովի շրջաններում, ինչպես նաև Զապորոժիեում:
Կիևի շրջանային և քաղաքային ռազմական վարչությունները հայտարարել են հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկման մասին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով՝ ռուսական ուժերն արձակել են 10 հրթիռ, բոլորը խոցվել են, սակայն կան ավերածություններ: Կիևում վնասվել են բնակելի շենքեր, հիվանդանոց, մանկապարտեզ և ավտոմեքենաներ։ Կան վիրավորներ և զոհեր, այդ թվում՝ երեխաներ: