Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի պատգամավորները քննարկում են օրինագիծ, որը չեղյալ կհայտարարի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին վիրավորելու համար քրեական պատասխանատվությունը:
Խոսքն այն հոդվածների մասին է, որոնք այժմ քրեական պատասխանատվություն են նախատեսում առաջին նախագահի պատվի և արժանապատվության դեմ հրապարակային վիրավորանքի և այլ ոտնձգության ու նրա անձեռնմխելիության երաշխիքների խախտման համար:
Մաժիլիսի օրենսդրության և դատաիրավական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Սնեժաննա Իմաշևան հիշեցրել է, որ 2022 թվականին Ղազախստանի Սահմանադրությունից հանվել է «ազգի առաջնորդ» («ելբասի») տիտղոսը։
«Քրեական օրենսգրքում այդ հոդվածների կարիքը չկա, քանի որ բուն «ազգի առաջնորդի» կարգավիճակն արդեն գոյություն չունի։ Դրա համար էլ քրեական պատասխանատվություն այլևս պետք չէ կիրառել»,- նշել է պատգամավորը։