Հունիսի 1-15-ը Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները։
Երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 70 նկար՝ պատրաստված Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու երեխաների տան, Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության, Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության և Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների սաների կողմից։