Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին հրաժարվել է Սերբիայի պատվիրակության հետ բանակցություններից՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
«Նրանք չեն ցանկացել հանդիպել սերբական պատվիրակության հետ, ինչին այստեղ ոչ ոք հավանություն չի տվել։ Մենք միշտ ցանկանում ենք բանակցել, մեզ համար խնդիր չէ խոսել, բայց ես այնպիսի զգացողություն ունեմ, որ պարզ է դառնում, թե ով է պատասխանատու Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում խնդիրների և բռնության համար»,- հայտարարել է Վուչիչը։