Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ամփոփել է նախագահի ընտրության երկրորդ փուլի վերջնական պաշտոնական արդյունքները: Ըստ Բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Էրդողանը ստացել է ձայների 52,18 տոկոսը, Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոսը:
Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Եները նաև հայտնել է, որ ընտրությանը մասնակցությունը կազմել է 84,15 տոկոս, օտարերկրյա ներկայացուցչություններում և սահմանային կետերում՝ 56 տոկոս։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքն էլ հայտնել է, որ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցող օտարերկրյա ղեկավարների ցուցակը դեռ վերջնականապես ձևավորված չէ, «կան շատ ցանկացողներ»: