Ալեն Սիմոնյանն լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարի՝ Արցախի բնակչությանն ուղղված վերջին սպառնալիքներին, նշել, որ, իր կարծիքով, դրանք նախաբանակցային հայտարարություններ են:
«Սա նախորդում է գալիք այս բանակցություններին, մշտապես ինքը հայտնի է նման հայտարարություններով, երբ բանակցություններ են սպասվում: Կարելի է ասել՝ ինչ-որ մարտավարություն է, իմ ընկալմամբ, ինչ-որ սանդղակ է դնում, որպեսզի էդտեղից սկսի սակարկել և խոսալ: Ես վստահ եմ նաև, որ ներսում ինքը մեծ խնդիրներ ունի, որովհետև մարդ, որը որ բավականին երկար ժամանակ ընտանյոք հանդերձ զբաղեցնում է ղեկավարի պաշտոն, նա արտաքին թշնամի ստեղծելու կարիք ունի:
ԱԺ նախագահը բացառեց, որ 29.800 քառակուսի կիլոմետրից պակաս տարածքով հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքվի: Նրա խոսքով՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, որի մասին բազմիցս հայտարարվել է: