Միացյալ Նահանգները ռազմական աջակցության նոր փաթեթ է տրամադրում Ուկրաինային, այն ներառում է Stinger և HIMARS զենիթահրթիռային համալիրներ, Avenger հակաօդային պաշտպանության համակարգ, Patriot համալիրների համար զինամթերք և այլ զինտեխնիկա: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ սա Ուկրաինային ռազմական օգնության արդեն 39-րդ փաթեթն է: Պատերազմի ընթացքում ամերիկյան կողմը Կիևին արդեն 37,6 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն է տրամադրել:
«Մենք նրանց զենք ենք տրամադրում, վերապատրաստումներ ենք անցկացնում, բայց չենք ասում՝ ուր հարվածել: Նաև չենք խրախուսում հարվածները Ռուսաստանի տարածքին»,- ասել է Քիրբին, հավելել՝ Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չեն և երրորդ համաշխարհային պատերազմ չեն ցանկանում։