ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել պետական պարտքի վերին շեմը 31.4 տրիլիոն դոլարից բարձրացնելու մասին օրինագծին, ինչը թույլ կտա երկրին խուսափել դեֆոլտից՝ հայտնել է Reuters-ը:
Նախաձեռնությաը կողմ են քվեարկել 314 կոնգրեսականներ, դեմ՝ 117-ը, այդ թվում՝ 71 հանրապետական և 46 դեմոկրատ։
Հաջորդիվ օրինագիծը պետք է քվեարկության դրվի Սենատում: Քվեարկության օրը դեռ հայտնի չէ, սակայն դա պետք է տեղի ունենա մինչև հունիսի 5-ը, քանի որ մինչ այդ օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կսպառի պարտավորությունների կատարման համար առկա ռեսուրսները: Այս մասին նախազգուշացրել է գերատեսչության ղեկավար Ջանեթ Յելենը։ Հաստատման դեպքում փաստաթուղթը կուղարկվի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը։
Բայդենը ողջունել է Ներկայացուցիչների պալատի որոշումը, այն անվանել «լավ նորություն» ամերիկացիների համար և սենատորներին կոչ է արել հնարավորինս արագ ընդունել օրենքը: «Ներկայացուցիչների պալատը կարևոր քայլ է կատարել, որպեսզի կանխի պատմության մեջ առաջին դեֆոլտը և պաշտպանի մեր երկրի տնտեսության դժվարությամբ տրված պատմական վերականգնումը»,-ասել է ԱՄՆ նախագահը: