Բելգորոդի նահանգի Շեբեկինսկի շրջանի գնդակոծության հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է՝ ռուսական զորքերը խափանել են քաղաքի բնակիչների դեմ Կիևի հերթական ահաբեկչության փորձը:
«Այսօր առավոտյան ռուսական կողմն Ուկրաինայի հետ սահմանային գոտում ոչնչացրել է ուկրաինացի ավելի քան 30 ահաբեկչի, 4 զրահապատ մարտական մեքենա և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որոնք փորձում էին ներխուժել քաղաք»,- մանրամասնել է Կոնաշենկովը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Շեբեկինո քաղաքի մի շարք բնակիչներ տարհանվում են, նրանց ընդունում են Բելգորոդի ժամանակավոր տեղակայման կենտրոնում: