Մայիսի 30-ին՝ 23:10-ին, Գորիսի ոստիկանները, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են Գորիս գյուղի բնակիչ, 27-ամյա երիտասարդի վարած «ԿամԱԶ»-ը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Թափքում եղել է բոխի ծառի փայտանյութ, որի համար վարորդը չի ներկայացրել Կապանի անտառտնտեսության՝ փայտանյութը գնորդին հանձնելու վերաբերյալ ելքի արձանագրությունը:
18 խմ բոխին տեղափոխվել է Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: