Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որը, ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել բարձր հարկից:
«Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունք: Երեխան, գիտակցության չգալով, մահացել է»,- ասված է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: