Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքնահռչակ Կոսովոյի իշխանությունների պատասխանատվությունը տարածաշրջանում ստեղծված լարվածության հարցում ակնհայտ է:
«Կոսովոյի իշխանությունները որոշել են չկատարել Եվրամիության միջնորդությամբ կնքված համաձայնագիրը, որը հնարավորություն է տվել զգալի առաջընթացի հասնել Կոսովոյի հարցում: Մենք տարածաշրջանի իշխանություններին հստակ հասկացրել ենք, որ ստեղծված իրավիճակում ընտրություններ անցկացնելը սխալ էր»,- ասել է Մակրոնը:
Նա նաև նշել է, որ հինգշաբթի Քիշնևում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում մտադիր է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ՝ քննարկելու իրավիճակը։
Կուրտին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ: