ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Ադրբեջանին Եվրոպա էներգառեսուրսների մատակարարումների հետագա ավելացման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի գծով պետքարտուղարի օգնական Ջեֆրի Պայետը՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության ժամանակ։
«ԱՄՆ-ն ու Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում են ավելի քան 30 տարի»,- ասել է պաշտոնյան։