Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով կկայանա մոտ ապագայում, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա մանրամասնել է, որ կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման կարգին վերաբերող տեխնիկական մանրամասները: «Այդ սահմանին կիրականացվեն անձնագրային, մաքսային և բոլոր այլ տեսակի հսկողություններ, որոնք առկա են միջազգային սահմաններին»,- ասել է Օվերչուկը՝ չորեքշաբթի օրը պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։
Նա նշել է, որ կողմերը «այսօր կողմերն այսօր «շատ մոտ» են հայտարարելու, որ կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։
«Հայաստանը նույնպես ապաշրջափակման հնարավորություն է ստանում Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, ԵՄ երկրներ և Իրան դուրս գալու համար»,- ասել է Օվերչուկը։