Սերբիայի զինված ուժերը չեն կարող անտեսել Կոսովոյում և Մետոխիայում սերբերի նկատմամբ բռնությունները և ստիպված կլինեն պատասխանել իրենց համաքաղաքացիների սպանություններին։ Այս մասին չորեքշաբթի RTS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը։
«Խոսքը վերաբերում է Կոսովոյի ոստիկանության կողմից մեր ժողովրդի՝ սերբերի ֆիզիկական ոչնչացմանը, արտաքսմանը, ջարդերին, այն ամենին, ինչ տեղի ունեցավ մեզ հետ 20 կամ 30 տարի առաջ»,- ասել է նախարարը։
Չճանաչված Կոսովոյի իշխանությունները ձգտում են օկուպացնել Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսը, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, միաժամանակ նշել, որ Բելգրադը հավատում է քաղաքական երկխոսությանը և տարածաշրջանում ճգնաժամի քաղաքական լուծմանը:
Նախագահը երեկ հանդիպումներ է ունեցել Հնգյակի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև Ռուսաստանի ու Չինաստանի դեսպանների հետ։