Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մեկնարկի ժամկետները։ Երեկոյան ուղերձում Ուկրաինայի նախագահը նշել է, որ երկրի ղեկավարությունն արդեն որոշումներ է կայացրել, թե ինչպես են ստորաբաժանումներն առաջ շարժվելու։
«Գերագույն հրամանատարի շտաբի նիստում քննարկվել են նաև զինամթերքի տրամադրման, նոր բրիգադների նախապատրաստման և հետագա մարտավարության հետ կապված հարցեր»,- հավելել է Զելենսկին: