ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ լաստանավային փոխադրումներին և այն հարցին, թե որքանով են դրանք համադրելի ցամաքային փոխադրումների հետ:
«Չնչին տարբերություն կա, բայց կախված է նրանից, որ նավը շաբաթական մեկ ռեյս է անում, այսինքն՝ եթե դուք նավի ռեյսից մեկ կամ մեկուկես օր առաջ եք ձեր բեռը առաքում, դա տեղ կհասնի նույն ժամանակ, ինչ որ եթե ավտոմեքենայով տեղափոխվի: Բայց մեր նպատակն է նաև ռեյսերի քանակը շաբաթվա ընթացքում շատացնել, որպեսզի ցանկացած պահի առաքելը լինի ժամանակի առումով համադրելի:
Այստեղ պետք է նկատի ունենալ, որ կա զգալի առավելություն ապրանքների քաշի առումով, և Ռուսաստանի ոչ եվրոպական հատվածի առումով զգալի գնային առավելություն կա: Շատ քիչ սեզոնային կախվածություն ունի. մշտական նույն գներն են համարյա, փոփոխություն չկա. այս ամենը թույլ է տալիս ավելի լավ պլանավորել, մանավանդ ծանր արդյունաբերության և նմանատիպ այլ ծանր բեռներ տեղափոխող ընկերությունների համար»,- ասաց Վահան Քերոբյանը: