Մոսկվան վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել: Վնասվել է մի քանի բնակելի շենք: Այս մասին տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետը: Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ քաղաքացիական բնակչության շրջանում լուրջ տուժածներ չկան, միայն 2 քաղաքացի է դիմել բուժօգնության համար: Վնասված շենքերի բնակիչները տարհանվել են: Սոբյանինը տեղեկացրել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը 10-ից ավելի անօդաչու թռչող սարք են խոցել: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:
Մայրաքաղաքի օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ: «Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մոսկվայի օբյեկտների վրա։ Գործարկվել է ութ անօդաչու թռչող սարք։ Դրանք բոլորը խոցվել են»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը մեկնաբանել է Մոսկվայի վրա անօդաչու սարքերով հարձակումը: «Բոլոր այն մարդիկ, որոնք չգիտես թե ինչու կարծում են, որ կարող են միակողմանի խաղ խաղալ, 15 ամսից անց էլ դեռ չեն հասկացել, որ 2014 թվականի նման չի լինելու»,- ասել է Պոդոլյակը:
ԿԻԵՎԸ՝ ՕԴԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
Կիևը նույնպես հայտնվել է օդային հարվածների թիրախում: Մայրաքաղաքի իշխանությունների տվյալով՝ գիշերային հարձակումը զանգվածային է եղել, անօդաչու թռչող սարքերը գործարկվել են մի քանի ալիքով։
Նշվում է, որ Կիևի ուղղությամբ խոցվել է ավելի քան 20 անօդաչու թռչող սարք, հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին: Բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացիները տարհանվել են: Վնասվել են նաև խանութներ և քաղաքացիական այլ օբյեկտներ:
Միայն մայիսին Կիևն արդեն 17 զանգվածային հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ների և թևավոր հրթռիկների միջոցով:
ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մեկնարկի ժամկետներն արդեն հաստատվել են։ Երեկոյան ուղերձում Ուկրաինայի նախագահը նշել է, որ երկրի ղեկավարությունն արդեն որոշումներ է կայացրել, թե ինչպես են ստորաբաժանումներն առաջ շարժվելու։
«Քննարկվել ենք զինամթերքի տրամադրման, նոր բրիգադների նախապատրաստման և հետագա մարտավարության հետ կապված հարցերը», - հավելել է Զելենսկին:
ԷՐԴՈՂԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ է շնորհավորել Ռեջեփ Էրդողանին, աս անգամ հեռախոսզրույցի ժամանակ: Երկրների ղեկավարները պայմանավորվել են զարգացնել երկկողմ գործակցությունը։ Կրեմլի ղեկավարը նշել է՝ Էրդողանի հաղթանակը լրացուցիչ հեռանկարներ է բացում տարբեր ոլորտներում Մոսկվա-Անկարա շփումների ընդլայնման համար:
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ։ «Կիևի և Անկարայի գործակցությունը շատ կարևոր է և նպաստում է երկու ժողովուրդների բարեկեցությանը և միջազգային կայունությանը: Մենք միասին կաշխատենք տարածաշրջանի, Եվրոպայի և աշխարհի անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում նշել է Զելենսկին։
Ջո Բայդենը ևս երկրորդ անգամ շնորհավորել է Էրդողանին նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ: ԱՄՆ և Թուրքիայի առաջնորդները պայմանավորվել են զարգացնել երկկողմ գործակցությունը։ Նախագահներն ընդգծել են՝ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններն էլ ավելի են կարևորվում՝ հաշվի առնելով տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերները:
ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Իլհամ Ալիևի հրավերով այսօր պետական այցով մեկնել է Ադրբեջան: Իսրայելական պատվիրակության կազմում է նաև երկրի առողջապահության նախարարը, նախատեսված է նրա հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ:
Բաքու մեկնելուց առաջ Հերցոգը հայտարարել է, որ Իրանը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը: Նա նշել է՝ նման պայմաններում կարևոր է զարգացնել Բաքվի հետ ռազմավարական հարաբերությունները: Հերցոգը հավելել է, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պետական այցով Բաքվում է: Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իսրայելական պատվիրակության կազմում է նաև երկրի առողջապահության նախարարը:
Բաքու մեկնելուց առաջ Հերցոգը հայտարարել է, որ Իրանը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը: Նա նշել է՝ նման պայմաններում կարևոր է զարգացնել Բաքվի հետ ռազմավարական հարաբերությունները: Հերցոգը հավելել է, որ Ադրբեջանը հրեական պետության բարեկամ երկիր է։ Ադրբեջանը հրեական պետության բարեկամ երկիր է։
META-Ն ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 1.2 ՄԼՐԴ ԵՎՐՈՅՈՎ
Meta ընկերությունը տուգանվել է ռեկորդային 1,2 միլիարդ եվրոյով՝ Եվրամիության տվյալների պաշտպանության կանոնները խախտելու համար՝ հայտնում է New York Times-ը: Դատական որոշման համաձայն՝ Meta-ին հրահանգվել է դադարեցնել Facebook-ի օգտատերերից հավաքված տվյալների փոխանցումը: Կարգավորիչները հայտնել են, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ Facebook-ի տվյալները բավարար չափով պաշտպանված չեն ամերիկյան հետախուզական գործակալություններից:
Meta-ն պատրաստվում է բողոքարկել որոշումը: Մինչ այդ, Եվրամիությունը և ԱՄՆ-ը բանակցում են տվյալների փոխանակման նոր համաձայնագրի շուրջ, որը կօգնի ապահովել Meta-ի և մի շարք այլ ընկերությունների իրավական պաշտպանությունը և շարունակել տեղեկատվության փոխանցումը Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև: