2023 թվականին Ադրբեջանի պետբյուջեից ռազմական նպատակներին կուղղվի լրացուցիչ 1 մլրդ մանաթ (588,2 մլն դոլար):
«2023 թվականի պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված է եղել ծախսել 2 մլրդ 70 մլն մանաթ։ Սակայն, հաշվի առնելով պաշտպանունակության ուժեղացման անհրաժեշտությունը, 2023 թվականի պետբյուջեի՝ խորհրդարան ներկայացված ուղղումներում նախատեսվում է լրացուցիչ 1 մլրդ մանաթ հատկացնել պաշտպանության ոլորտում հատուկ նշանակության նախագծերի և միջոցառումների ֆինանսավորման համար։ Այսպիսով, ընթացիկ տարում այդ նպատակների համար ծախսերը կկազմեն 3 մլրդ 70 մլն մանաթ (1 մլրդ 805,9 մլն դոլար)»,- հայտնել են Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում: