ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին:
«Հիմք ընդունվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 585-Ա որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետը և հավելվածի 29-րդ կետը` 1. Հաստատել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:
Հոգաբարձուների խորհրդի նախագահն է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Խորհրդի անդամներն են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահը: