ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը:
Ընդլայնված կազմով հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում` բարձր գնահատելով երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջև արդյունավետ կապերը:
Սլովենացի գործընկերը, լսելով հետպատերազմյան իրավիճակին վերաբերող մանրամասները, նշել է, որ իրենց երկրում հետևում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի տարածքում առաջացած իրադրությանը և ծանոթ են Լաչինի միջանցքի ճգնաժամին:
Նրա խոսքով` սլովենացիների համար խաղաղությունը կարևոր և կենսական արժեք է, իսկ ադրբեջանական ագրեսիան մտահոգիչ ու դատապարտելի է, ինչը խանգարում է կառուցողական երկխոսությանը:
Սլովենիայի ԱԺ նախագահին ընդունել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: