Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կբարեկարգվի նոր սկզբունքով, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Դա կլինի նոր չափանիշ, որով այսուհետ կառաջնորդվի համայնքը՝ «այգիների կառուցում» կամ «բարեկարգում» տերմիններն օգտագործելիս: Հաշվի առնելով տարածքն ու ծրագրի կարևորությունը՝ փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում նախագիծը դնել հանրային քննարկման: