Էկոնոմիկային նախարարությունից տեղեկացնում են՝ Հայաստանում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում աջակցությունն իրականացվում է երկու եղանակով՝
տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում, որի դեպքում վարկը հասանելի կլինի 2 % տոկոսադրույքով.
կատարված ծախսի փոխհատուցում. այս դեպքում կփոխհատուցվի շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի 23 %-ը։