Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքի առնչությամբ բնակիչներն ահազանգել են Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, սակայն տեխնիկական խնդրի պատճառով պատասխանատուները արագ չեն արձագանքել: Քաղաքապետարանում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհել է թեժ գծի աշխատանքից ու հանձնարարել ծառայողական քննություն սկսել:
«Տեխնիկական խնդրի պատճառով ստացվում է այնպես, որ հաստաբուն ծառերը՝ բարդիները, հատվել են: Ես վստահ եմ, որ ուղղակի այնպես չեն այդ ծառերը հատվել. մեկի մտքով անցել է, որ այդ տարածքն ինքը կարողանալու է զավթել, և, առհասարակ, եթե այդ հատվածում որևէ այլ ցանկապատված տարածք կլինի՝ կմաքրեք ամբողջը: Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել: Թեժ գծին եկած զանգերից կարևոր բան չկա, և դրանք պետք է արագ արձագանք ստանան»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը: