Երբ վերջնականապես կձևավորվի ոստիկանության գվարդիան, ու ինչ ճակատագրի են արժանանալու վարչությունները, ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարից հետաքրքրվեցին լրագրողները:
Արա Ֆիդանյանը նշեց, որ ոստիկանության գվարդիան իր մեջ կներառի ներկայիս զորքերը և պետական պահպանության գլխավոր վարչությունը, իսկ ինչ վերաբերում է վարչություններին, ապա նախատեսվում է ներդնել բոլորովին նոր մոդել. ներկայիս մարզային վարչությունների փոխարեն լինելու են քրեական ոստիկանության ստարաբաժանումներ, որոնք զբաղվելու են բացառապես առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների բացահայտումներով:
«Բաժինների փոխարեն կլինեն համայնքային բաժիններ ոստիկանության, որոնք իրականացնելու են միջին և նվազ ծանր հանցագործությունների բացահայտումներով»,- ասաց Ֆիդանյանը:
Արա Ֆիդանյանը նաև անդրադարձավ ոստիկանության աշխատակիցների կողմից իրավախախտումների ու հանցագործության դեպքերին, նշեց, որ իրականացվում են համապատասխան գործընթացներ ու ավելացրեց՝ նախորդ տարի նման դեպքերի հիմքով ոստիկանությունից 45 անձ է ազատվել: