Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են՝ անվտանգ երթևեկության ապահովման նպատակով ՃՈ երկրորդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 22-29-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում իրականացրել են ուժեղացված ծառայություն: Հայտնաբերվել է երթևեկության կանոնների 546 խախտում: