Մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է դարձել Նուբարաշենի աղբավայրում մարել բռնկված հրդեհը, որը տարածված էր աղբավայրի ողջ պարագծով: Այդ մասին զեկուցվել է քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում:
Գործընթացին ներգրավվել էին ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ մասնավոր ընկերությունների տեխնիկական միջոցներ, ինչպես նաև ներգրավվել են Երևանի փրկարարական վարչության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուժերը: Շուրջ 2300 բեռնատար հող է տեղափոխվել աղբավայր: Հողալցման աշխատանքներն աղբավայրում կշարունակվեն ամեն օր: