Կիևը կիրակի գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակմանը 2022 թ. փետրվարից ի վեր, հայտարարել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հաստատել է, որ տեղի է ունեցել պատերազմի սկզբից ի վեր «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով քաղաքի վրա ամենամեծ հարձակումը:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարձակումների հետևանքով կան զոհեր. թիվը ճշտվում է: Պոպկոն հավելել է, որ մայիսի սկզբից դա Կիևի վրա 15-րդ օդային հարձակումն էր, հակաօդային պաշտպանությունը քաղաքի երկնքում ոչնչացրել է ավելի քան 40 թիրախ։ Գիշերը Կիևում և հարակից շրջաններում օդային տագնապը տևել է ավելի քան հինգ ժամ:
Օդային հարձակումներ են եղել նաև Ուկրաինայի տարբեր շրջաններում: Մի շարք պայթյուններ են լսվել Կիրովոգրադի, Խմելնիցկու, Օդեսայի և Պոլտավայի շրջաններում, դրանց հետևանքով հրդեհներ են բռնկվել, վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ: