Ինչ ճակատագիր է սպասում անկլավներին: Արդյոք քննարկվո՞ւմ է խաղաղության պայմանագրով դրանք Ադրբեջանին զիջելու, հանձնելու կամ փոխանակելու տարբերակը՝ լրագրողները հետաքրքրվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից:
«Այս ուղղությամբ բանակցություններում քննարկումներ կան ու տարբեր սցենարներ, ու ակնհայտ է, որ այդ պրոցեսը երբ որ հասունանա, կարևոր դերակատարում կունենան այդ պրոցեսում իրավական փաստաթղթերը: Այսինքն՝ որևէ տարածք, որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունեն իրավական հիմքեր, և կարծում եմ՝ այդ ժամանակ գործընկերները կտեսնեն՝ որ տարածքն ի՛նչ իրավական հիմք ունի: Մեկ բան ակնհայտ է, որ երկու կողմում կան նման տարածքներ, այսինքն՝ մեր կողմում ևս կան նման տարածքներ, ինչպես նաև 90-ականների պատերազմից հետո ունենք նման տարածքներ հատկապես Տավուշի մարզում, որոնք հիմա գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ, կարծում եմ՝ այդ ամենը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»,- ասել է Սանոսյանը: