Մինչև սեպտեմբերի 1-ը «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով. գործընթացը կմեկնարկի հունիսի 1-ին:
«Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի համաձայն՝ հունիսի 1-ից կմեկնարկի «ԳԱԶել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները ավտոբուսային երթուղիներով փոխարինելու գործընթացը, որը կավարտվի սեպտեմբերի 1-ին:
Ընդ որում, առանձին երթուղիների ուղեգծերը փոփոխվել են:
Ուղեգծերի, սպասարկող շարժակազմի և երթուղիների վերաբերյալ առավել մանրամասն՝
https://shorturl.at/klEGW»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: