Ազգային ժողովում մեկնարկել է 2022-ի բյուջեի կատարողականի քննարկումը: Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց անցած տարվա տնտեսական ցուցանիշները՝ շեշտելով, որ Հայաստանում վերջին 15 տարվա համար աննախադեպ՝ 12,6 տոկոս տնտեսական աճ է գրանցվել: Երկրի ղեկավարը հավելեց, որ 2022-ի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ դրամ, որն ի սկզբանե պլանավորածի համեմատ ավելի է շուրջ 82 մլրդ դրամով կամ 4 տոկոսով:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև 2023-ի ապրիլին հավաքագրված հարկերին, նշել, որ 296,8 մլրդ դրամի հարկային եկամուտ կա արդեն, որը ՀՀ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: