Թուրքիայում նախագահի ընտրության երկրորդ փուլում քվեաթերթիկների գրեթե 99 տոկոսը մշակելուց հետո գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը առաջատարն է 52.21 տոկոսով, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Ըստ Թուրքիայի ԿԸՀ տվյալների՝ Էրդողանի մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն թուրքական խոշորագույն քաղաքներում՝ Անկարայում, Իզմիրում և Ստամբուլում հավաքել է ձայների ավելի քան 50%-ը։