Բանկից ստացած զանգը երբեմն կարող է կեղծ լինել: Կիբերհանցագործները սկսել են կեղծել բանկերի հեռախոսահամարները: Զանգելով քաղաքացուն` հավատացնում են, թե ինչ-որ մեկը նրա անունից փորձում է վարկ ստանալ և գործարքը կանխելու համար պահանջում են անձնական տվյալներ, հափշտակում հաշվին առկա գումարը: Խաբեության այս տեսակը համեմատաբար նոր է Հայաստանում, սակայն արդեն տուժել են տասնյակ քաղաքացիներ:
Մանրամասները` Լուսինե Գրիգորյանի ռեպորտաժում: