Դատախազության 105-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ 2023 թվականի մայիսի 14-ին և 27-ին Դատախազության աշխատակիցների միջև տեղի են ունեցել «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի և ֆուտզալի ներքին առաջնությունները:
Հայաստանի շախմատի ակադեմիայում անկացված առաջնությանը մասնակցել են Դատախազության 16 աշխատակիցներ: 6 փուլերում ձեռք բերած միավորների արդյունքում՝ «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի առաջնության առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Վաղարշակ Սարգսյանը, երկրորդ հորիզոնականը՝ ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանը:
Մրցանակը հաղթողներին են հանձնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող Տիգրան Պետրոսյանը:
Մայիսի 27-ին տեղի ունեցած ֆուտզալի ներքին առաջնությունը, որին տրիբունայից հետևել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընթացել է երկու թիմերի՝ ՀՀ գլխավոր դատախազության և մարզերի դատախազության միջև:
Եզրափակիչ խաղի արդյունքներով՝ 4:11 հաշվով, հաղթել է մարզերի դատախազության թիմն ու արժանացել «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» մրցանակին: